Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկ ութերորդում «Տոսնոյից» կրած պարտությունը «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը որակել է որպես խայտառակություն: Երկրորդ լիգան ներկայացնող «Տոսնոյի» պաշտպան, հանդիպման միակ գոլի հեղինակ Վալենտին Ֆիլատովն ասել է, որ «Կրասնոդարի» արգելքն իր թիմի համար հաղթահարելն ավելի դժվար կլինի, քան «Սպարտակինը»: Ահա այսպիսի ապտակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ